ARAMAX VICTORY

Արտադրանք, որին սպասում էր աշխարհը

ARAMAX VICTORY

Հաղթահարելով համաճարակի դժվարին ժամանակաշրջանը` հպարտ ենք ձեզ ներկայացնել Aramax Victory ապրանքանիշի սննդային հավելումը: Հեղափոխական արտադրանք, որն անհավանական արդյունքներ է արձանագրել: Կորոնավիրուսի համաճարակի վաղ փուլում գիտնականների և առողջապահության ոլորտի մասնագետների նվիրված թիմը միավորեց ուժերը՝ ստեղծելու արտադրանք, որն ուղղված է մարդկության առջև ծառացած բազմաթիվ առողջապահական խնդիրների լուծմանը, օգնում է պայքարել նախկինում դժվար բուժվող և երբեմնի անբուժելի համարվող հիվանդությունների դեմ: Համատեղելով մեր գիտելիքներն ու փորձը` մենք ի զորու ենք բարելավել մարդկանց առողջությունը և նպաստել կյանքի որակի զգալի բարելավմանը:
Aramax Victory բուսամիջոցը ամբողջությամբ բնական հումքից է և հանդիսանում է արդյունավետ միջոց վիրուսների և վարակների դեմ պայքարում: Հատուկ ընտրված յուրաքանչյուր բաղադրիչ ուղղված է գտնելու կատարյալ հավասարակշռություն, որը լավագույնս կխթանի մարդու մարմնի կենսաբանական գործառույթները: Երկարատև հետազոտություններից, փորձարկումներից և զգալի ֆինանսական ներդրումներից հետո մենք հաջողությամբ ստեղծեցինք այն արտադրանքը, որը կօգնի համայն մարդկությանը: Սննդային հավելումն ընդունելուց ընդամենը քսանչորս ժամ հետո Aramax Victory Antiviral-ը ցույց է տալիս աներևակայելի արդյունավետություն սովորական վիրուսների դեմ պայքարում, նաև նպաստում է սուր և քրոնիկ բորբոքային պրոցեսների հաղթահարմանը, որոնք դարեր շարունակ սպառնացել են մարդկության առողջությանն ու կյանքին. դրանք են՝ Covid-19-ը, հերպեսը, գրիպը, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները, ինչպես նաև պրոստատիտը, հայմորիտիը, տոնզիլիտը և այլ հիվանդություններ:
Aramax Victory բուսամիջոցը օգտագործելով արտաքին կիրառման համար նախատեսված Aramax Victory Derma-ի հետ միաժամանակ, էականորեն մեծացնում է օգտակարությանը` նպաստելով այնպիսի մաշկային հիվանդությունների հաղթահարմանը, ինչպիսիք են պսորիազը, էկզեման, նեյրոդերմիտը, կրճատում է բաց և խոր վերքերի սպիացման ժամկետը, նպաստում է երկարատև չապաքինվող վերքերի և թարախային ախտահարումների առողջացմանը, ինչպես նաև մաշկի արագ վերականգնմանը:

Covid-19-ի փորձարկումներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի գլխավորությամբ Covid-19-ի դեմ կատարված In Vivo փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ Aramax Victory-ն`
  • Կանխարգելում է թոքերի ինտերսիցիալ բորբոքումը:
  • Կանխարգելում է ջերմային նոպաները և քաշի կորուստը:
  • Արագ վերականգնում է իմունային համակարգը: Մասնավորապես, արյան լիմֆոիդ պոպուլյացիան արագ վերականգնվում է, չնայած կորոնավիրուսի ժամանակ բնորոշ է լիմֆոպենիան` արյան լիմֆոցիտների մակարդակի կայուն նվազումը: Նեյտրոֆիլային պոպուլյացիան, որը կորոնավիրուսի ազդեցության տակ շեղվում է ձախ, այսինքն` արյան միջից դուրս են մղվում ոսկրածուծի երիտասարդ ձևերը պերեֆերիկ արյան մեջ, Aramax Victory-ի ազդեցության տակ նվազում է։ Եվ վերջինը, որը շատ կարևոր է իմունային համակարգի տեսանկյունից, մոնոցիտային բջիջների պոպուլյացիան նույնպես վերականգնվում է:
Այսպիսով, մարդու կորոնավիրուսի վրա փորձարկումների արդյունքներում արձանագրվել են Aramax Victory-ի բուսամիջոցի աննախադեպ բարձր արդյունավետության ցուցանիշներ: Իսկ բազմակողմանի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Aramax Victory-ն ունի վիրուսների լայն շրջանակի հանդեպ հակավիրուսային մեծ ազդեցություն, որոնց մեջ մտնում են ինչպես ԴՆԹ վիրուսները, օրինակ՝ մարդու սովորական հերպես վիրուսը, այդպես էլ ՌՆԹ վիրուսները, որոնցից են էնցեֆալոմիոկարդիտը, յաշուրի վիրուսը, կորոնավիրուսը։
ARAMAX VICTORY Antiviral և Derma միջոցները ֆիզիոլոգիապես ակտիվ եզակի նյութերի և անհրաժեշտ միկրոէլեմենտների ամբողջություն են, բաղկացած են բացառապես բնական բաղադրիչներից՝ արհեստական բաղադրամասերի և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) բացակայությամբ։
ARAMAX VICTORY
Antiviral
Ներքին օգտագործման համար (200 մլ)
Մանրամասն
ARAMAX VICTORY
Derma
Արտաքին օգտագործման կոսմետիկ միջոց (100 մլ)
Մանրամասն
IN VITRO հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ARAMAX»-ը վիրուսների լայն շրջանակի հանդեպ ունի մեծ ազդեցություն, որոնց մեջ մտնում են ինչպես ԴՆԹ վիրուսները, օրինակ՝ մարդու սովորական հերպես վիրուսը, այդպես էլ ՌՆԹ վիրուսները, որոնցից են էնցեֆալոմիոկարդիտը, յաշուրի վիրուսը և կորոնավիրուսը։
Զավեն Կարալյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր
ARAMAX VICTORY Derma բուսամիջոցի հետազոտությունները և փորձարկումները իրականացվել են մի շարք մաշկային հիվանդությունների հանդեպ՝ պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ՝ արձանագրելով շատ բարձր արդյունավետություն, նաև կրճատում է բաց և խոր վերքերի սպիացման ժամկետը, նպաստում է երկարատև չապաքինվող վերքերի առողջացմանը:
Գևորգ Շաքարյան
ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ
Click to call